Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին՝ «Սասնա ծռերին» ու այլ ձերբակալվածների այցերն արգելելու հարցով 5 օգոստոսի 2016 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին ու հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում ու Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետքերով ձերբակալվածների այցելություններն արգելելու հարցով: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը, առանց հատուկ թույլտվության, պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի: Սակայն արդեն մի քանի օր է ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ հերոսներին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել՝ պատգամավորի իմ իրավունքները վերականգնելու համար», - մասնավորապես, ասվում է ՄԻՊ-ին ուղարկված գրության մեջ: «Սասնա ծռերի» անդամները գտնվում են հանրապետության տարբեր մեկուսարաններում և ՁՊՎ-ներում, մի քանիսը՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»: Պատգամավորներից ոչ մեկին դեռևս թույլ չեն տվել տեսակցել ոչ խմբի անդամներին, ոչ ցույցերից հետո ձերբակալված գործիչներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |