Թուրքիան 85 փաթեթ փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ՝ Գյուլենի արտահանձման համար 5 օգոստոսի 2016 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան 85 փաթեթ փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին արտահաձնելու համար: Ըստ թուրքական Trthaber լրատվական կայքի` նման տեղեկություն է հայտնվել ամերիկյան հայտնի Washington Post պարբերականի՝ Գյուլենի մասին հրապարակած հոդվածում: Նշյալ փաստաթղթերը ուղարկվել են ԱՄՆ-ի արդարատադության նախարարություն, իսկ վերջինս դրանք ուսումնասիրում է: Փաստաթղթերում նշվում է, թե ինչպես է Գյուլենը թուրքական պետական համակարգում կառույցներ ստեղծել: Բացի դրանից պարզաբանվում է, թե ով է կանգնած Թուրքիայի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ետևում, գրում է Ermenihaber.am-ը: Ամերիկյան պարբերականի հաղորդմամբ` նշյալ փաստաթղթերի մի մասը վերաբերում է գյուլենական համայնքի ԱՄՆ-ում իրականացրած գործունեությանը: Մասնավորապես ըստ դրանց` ԱՄՆ-ում գյուլենականները ղեկավարում են շուրջ 160 դպրոց և բացի դրանից նվիրատվություն են անում ամերիկացի որոշ քաղաքական գործիչների, հովանավորում մի շարք կոնգրեսականների հանգիստը Թուրքիայում: Օրինակ՝ 2007-ից մինչև հիմա գյուլենականները ֆինանսավորել են ԱՄՆ-ից Թուրքիա մեկնած 289 պատվիրակության: Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ գյուլենական համայնքին և նրա ղեկավար ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին է մեղադրում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: Պոլսահայ ուսուցիչը հեռացվել է աշխատանքից. Պատճառաբանվել է գյուլենական լինելով Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |