«Սասնա ծռերին» աջակցող հերթական հանրահավաքն ավարտվեց առանց երթի 6 օգոստոսի 2016 - 23:56 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում օգոստոսի 6-ին կայացել է հերթական հանրահավաքն` ի պաշտպանություն Էրեբունու գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին: Հրապարակում հավաքված մարդիկ կրկին քննարկել են խբին աջակցելու հետագա քայլերի անելիքները, սակայն որևէ կոնկրետ ծրագրի մասին չեն պայմանավորվել: Ցույցից հետո երթ, ինչպես և նախորդ օրը` օգոստոսի 5-ին, տեղի չի ունեցել: «Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են հանրահավաքներ անել` չնայած խմբի հուլիսի 31-ին հանձնելուն: Նախորդ պահանջներին`նախագահ Սերժ Սարգսյանի և իշխող վերնախավի հրաժարականին, ավելացել են նորերը: Մասնավորապես, ցուցարարները պահանջում են ազատ արձակել խմբի անդամներին ու հուլիսի 29-ին Սարի թաղում ցույցը ցրելուց հետո ձերբակալված գործիչներին ու քաղաքացիներին: «Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին, հանձնվել՝ հուլիսի 31-ին: Իրադարձությունների ընթացքում զոհվել է 2 ոստիկան, խմբից և իրավապահներից վիրավորներ են եղել: Բազմաթիվ մարդիկ են տուժել նաև ոստիկանության կողմից ցույցեր ցրելու, հատկապես՝ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը |