«Սասնա ծռերից» Թամրազյանին կալանավորելու որոշումը բողոքարկվելու է 8 օգոստոսի 2016 - 10:49 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին կալանավորելու որոշումը բողոքարկվելու է: Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Օգոստոսի 7-ին հայտնի է դարձել, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանն ու Թաթուլ Թամրազյանը երկու ամսով կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել ու դատական նիստից հետո տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Կալանավորելու մասին որոշումից առաջ Լամբարյանն ու Թամրազյանը«Էրեբունի» հիվանդանոցում էին գտնվում: Վերակենդանացման բաժանմունքից հետո նրանք նոր էին տեղափոխվել հիվանդասենյակ: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից: Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |