Sevan Startup Summit բիզնես-հավաք Սևանի ազգային պարկում՝ նոր ձևաչափով

Sevan Startup Summit բիզնես-հավաք Սևանի ազգային պարկում՝  նոր ձևաչափով

PanARMENIAN.Net - Սևանի ազգային պարկում oգոստոսի 18-24-ը նախատեսվում է նոր ձևաչափով վրանային բիզնես-հավաք՝ Sevan Startup Summit, կազմակերպիչներն են Startup Armenia գիտակրթական հիմնադրամը և «Փոքր և միջին ձեռնարկատիրությունների ազգային կենտրոնը», տեղեկացրել է Startup Armenia գիտակրթական հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը:

Նա նշել է, որ հավաքի ընթացքում լինելու է ուսուցում, հաղորդակցություն և մրցույթ: Պետրոսյանի խոսքով, միջոցառման նպատակն է բացահայտել նոր բիզնես-գաղափարներ, օգնել դրանց կայացմանը և ֆինանսապես աջակցել: Ներկայացնելով միջոցառման ընթացակարգը՝ նա ասել է, որ հավաքին մասնակցելու համար նախապես իրենց է ներկայացվել 96 նախագիծ, որոնցից 30-ն է ընտրվել:

«Օգոստոսի 20-ին միջոցառման շրջանակներում կլինեն ներդրողներ, մարդիկ, որոնք հետաքրքրված են բիզնես գաղափարներով, նորագույն տեխնոլոգիաներով ու պատրաստ են ներդրումներ անել»,- ներկայացրել է Պետրոսյանը, գրում է Tert.am-ը:

Ըստ նախատեսվածի, ներկայացված բիզնես-ծրագրերից լավագույն երկուսը ստանալու են դրամաշնորհներ, մեկը՝ 25․ 000 դոլար, մյուսը՝ 5000 դոլար:Ներկայացված նախագծերից կան այնպիսիք, որոնք մասամբ ունեն ֆինանսավորում և ծրագրի միջոցով ցանկանում եմ համալրել իրենց ռեսուրսները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---