Հայաստանի բնակչության 58 տոկոսն ԱՄՆ-ին անվստահությամբ է վերաբերվում

PanARMENIAN.Net - Չիկագոյի Գլոբալ հարաբերությունների հարցով խորհրդի եւ World Public Opinion ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն, մոլորակի բնակչության մեծամասնությունը գտնում է, որ ԱՄՆ-ն չեն իրականացնում համաշխարհային առաջատարի դերը: Հարցումն անցկացվել է աշխարհի 15 երկրներում, որոնցում բնակվում է մոլորակի բնակչության 58 տոկոսը: Հարցվողների մեծ մասը հերքում է այն միտքը, որ ԱՄՆ-ն, որպես միակ գերտերություն, պետք է հիմնական դերակատարումը ունենա համաշխարհային խնդրիների լուծման հարցում: Հարցվողների կարծիքով, ամենանախընտրելի տարբերակը իրավիճակն է, որի դեպքում ԱՄՆ-ն զբաղվում են նման գործերով այլ երկրների հետ համագործակցելով:



Իսկ Ռուսաստանում եւ Ուկրաինայում այլ գաղափար է տարածված. ԱՄՆ-ն պետք է ամբողջությամբ հրաժարվեն նման գործողություններից: Եւ Ռուսաստանում այն պաշտպանում են հարցվածների 38 տոկոսը, Ուկրաինայում` 34 տոկոսը: Ինչպես նշում են, դա ամերիկյան արտաքին քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքի շատ բարձր ցուցանիշ է, ինչպիսին առաջ լինում էր միայն պաղեստինցիների եւ արգենտինացիների շրջանում: Հենց Ամերիկայում Միացյալ Նահանգների միաձնյա առաջատարության գաղափարը պաշտպանում է հարցվածների միայն 10 տոկոսը, 75 տոկոսը առաջարկում է կիսել պատասխանատվությունը այլ երկրների հետ, 12 տոկոսը` կենտրոնանալ միայն ԱՄՆ-ի ներքին խնդիրների կարգավորման վրա:



Հայաստանի բնակչության 58 տոկոսը ԱՄՆ-ին անվստահությամբ է վերաբերվում: Անվստահության չափազանց բարձր մակարդակ է Ռուսաստանում(73 տոկոս) եւ Ֆրանսիայում(72 տոկոս):



Հարցման ենթարկված 15 պետություններից 13-ի բնակչության մեծ մասը գտնում է, որ ԱՄՆ-ն չափազանց հաճախ են հանդես գալիս «համաշխարհային ոստիկանի» դերում, հայտնում է Washington ProFile:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---