Հուլիսի դեպքերից 9 տուժած է մնում հիվանդանոցում

Հուլիսի դեպքերից 9  տուժած է մնում հիվանդանոցում

PanARMENIAN.Net - Հուլիսյան զարգացումների և մասնավորապես` Սարի թաղի դեպքերով ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով, օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետության 6 բուժհիմնարկում շարունակում է բուժում ստանալ 9 հիվանդ, որից 2-ը` ոստիկան:

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը. «Ամենածանր վիճակում գտնվում է մի ոստիկան, որը առաջին կլինիկական համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, քանի որ հեմոդիալիզի կարիք ուներ: Նրան միացված է արհեստական շնչառության սարք, իսկ սրտանոթային համակարգը գործում է դեղորայքի օգնությամբ», - մեջբերում է Tert.am-ը։

Ոստիկանը վիրավորում էր ստացել հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ. կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստանալով՝ վնասվել էին նրա լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։ Ոստիկանն արդեն փ վիրահատում է տարել:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---