Պուտինը՝ Ալիևին. Ձգտելու ենք ԼՂ հակամարտության փոխզիջումնային լուծման

Պուտինը՝ Ալիևին. Ձգտելու ենք  ԼՂ հակամարտության փոխզիջումնային լուծման

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը:

«Դա իսկապես խնդիր է, որը մեզ է հասել մեր խորհրդային անցյալից։ Գիտեմ որքան սուր է հարցը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար։ Մենք ձգտելու ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը կհանդիսանա փոխզիջումնային, բայց ընդունելի երկու կողմի համար», - ասել է Ռուսաստանի նախագահը, Ռիա Նովոստիին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը Բաքվում հանդիպել է Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուխանիի և Իլհամ Ալիևի հետ: Օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը: Օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Սարգսյան-Պուտին հանդիպումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---