18 ապրիլի 2007 - 19:16 AMT
Ռուսաստանի սամանապահ զորքերը չեն պատրաստվում հեռանալ Հայաստանից
Հայաստանում ռուս սահմանապահների մնալու ժամկետները նույնիսկ չեն քննարկվում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ մասնակից երկրների սահմանպահ զորքերի հրամանատար, Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահամանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնադրեւը: Նրա խոսքերով, ՌԴ սահամանապահ զորքերի խմբավորումը կայունացնող ազդեցություն է ունենում հայ-թուրքական սահմանի իրադրության վրա:

«Անցած 15 տարիների ընթացքում, երբ ըստ Հայաստանի հետ համաձայնագրի ռուս սահմանապահնմերը պաշտպանում են Թուրքիայի հետ 335 կմ սահմանը բնութագրվում են պահպանության եւ անվտանգության հուսալիությամբ: Վարչության կազմում ծառայություն են անցնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ: Այս տարվա առաջին քառորդում ձերբակավել է սահմանի 100 խախտող, 2006 թվականին ավելի քան 450»,- նշել է գեներալ-լեյտենանտը:

Նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները թուրք գործընկերների հետ գործնական հարաբերություններ են հաստատել: «Մեր համագործակցությունը թույլ է տվել նվազեցնել սահմանային նախադեպերի եւ սահմանի խախտման դեպքերը»,- ասել է Սերգեյ Բոնդարեւը: