Հուլիսի դեպքերից 8 տուժած է մնում հիվանդանոցում 9 օգոստոսի 2016 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձությունների ու ցույցերի հետևանքով քաղաքացիական հիվանդանոցներ ընդունված քաղաքացիներից մեկն օգոստոսի 9-ին դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում են ռողջապահության նախարարությունից: Այսպիսով հուլիսյան իրադարձությունների արդյունքում հիվանդանոցներում դեռ ստացիոնար բուժում է ստանում 8 տուժած, գրում է Tert.am-ը: Նրանցից մեկը ոստիկան Գագիկ Մկրտչյանն է, որը «Հերացի» համալսարանական թիվ մեկ կլինիկայից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որովհետև հեմոդիալիզի անհրաժեշտություն էր զգացվում և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսը «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանն է, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից: Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |