Օսկանյանն ու Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան գործընթացի մինչ այժմ չհամաձայնեցված սկզբունքները

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների 16-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելգրադում գտնող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ապրիլի 18-ի երեկոյան հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը: Հանդիպմանը շեշտը դրվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի այսօր քննարկվող սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված հարցերի վրա: Այդ կապակցությամբ համանախագահները մտքեր առաջարկեցին կողմերին` քննարկման համար:



Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն համանախագահների տարածաշրջան այցելության վերաբերյալ, որի ընթացքում նրանք կծանոթանան կողմերի դիրքորոշումներին եւ կքննարկեն երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---