Հայազգի քաղաքացու սպանության գործով կասկածյալները ձերբակալվել են

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Մոսկվայում հայաստանցու սպանության կասկածանքով ձերբակալվել են երկու ուսանողներ, հաղորդում է Մոսկվայի դատախազության մամլո ծառայությունը: «Խուլիգանական դրդումներով Կարեն Աբրահամյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են մոսկովյան բուհերի երկու ուսանողներ Արթուր Ռինոն, ծնված 1989 թվականին եւ Պավել Սկաչեւսկին, ծնված 1989 թվականին»,-ասվում է Մոսկվայի դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ: Կարեն Աբրահամյանը մահացավ հիվանդանոցում դանակի բազմակի վերքերից:



«Ապրիլի տասնութին Մոսկվայի Չերյոմուշկայի շրջանային դատարանը դատախազության միջոնրդությամբ կասկածյալների հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,-ասվում է դատախազության մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---