ԵԽ գլխավոր քարտուղարը դատապարտել է Թուրքիայում քրիստոնեական հրատարակչության աշխատակիցների վայրագ սպանությունը

PanARMENIAN.Net - «Ցնցված եմ Թուրքիայի հարավ-արեւելքում` Մալաթիայում մի քանի մարդկանց վայրագ սպանությամբ: Ինչպես կարելի է ենթադրել, այն կատարվել է կրոնական դրդապատճառնելով, քանի որ զոհվածները աշխատում էին քրիստոնեական հրատարակչությունում: Ես վրդովված եմ այդ հանցագործությամբ, որի մեղավորները խորը զզվանք են առաջացնում: Համոզված եմ, որ թուրքական իշխանությունները անհրաժեշտ ամեն ինչ կձեռնարկեն, որպեսզի հանցագործները կանգնեն դատարանի առջեւ»,-ասվում է Թերի Դեւիսի հայտարարության մեջ, որ տարածել է ԵԽ մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Թուրքիայի հարավ-արեւելքում Մալաթիա քաղաքում հրատարակչության վրա կատարված զինված հարձակման արդյունքում զոհվել են երեք հոգի, եւս չորսը ստացել են դանակի ծանր հարվածներ: Ըստ նախնական տվյալների, հարձակումը կատարել են ազգայնամոլ դեռահասները, որոնք բողոքում են Թուրքիայի տարածքում Աստվածաշնչի տարածման դեմ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---