Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ավելի քան 76.000 պետծառայող11 օգոստոսի 2016 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել է Թուրքիայում հուլիսի կեսերին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված և աշխատանքից ազատված անձանց թիվը։ Երկրի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ կազմակերպության դեմ գործողության շրջանակում աշխատանքից ազատվել է 76.100 պետծառայող։ Ալան հայտնել է, որ ձերբակալվել է 16.899 մարդ, նրանցից 3.083-ը՝ ոստիկան, 7.248-ը՝ զինվորական, 2.288-ը՝ դատավոր ու դատախազ, «Հուրրիյեթ» թերթին հղումով գրում է Tert.am-ը։ Նա նաև հավելել է, որ 190 զինվորական, որոնցից 9-ը՝ գեներալ, և 96 ոստիկան գտնվում է հետախուզման մեջ։ Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են: Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |