Բռցնքամարտիկ Մարգարյանին պատռվածքի պատճառով արգելեցին շարունակել մենամարտը

Բռցնքամարտիկ Մարգարյանին պատռվածքի պատճառով արգելեցին շարունակել մենամարտը

PanARMENIAN.Net - Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում բռցնքամարտի Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մարգարյանը վաղաժամկետ ավարտեց 1/8 եզրափակչի իր մենամարտը:

69 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչի համար Մարգարյանը պայքարում էր կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ, ով Օլիմպիական նախորդ խաղերի չեմպիոնն է:

Մարգարյանի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոնիել Իգլեսիասն էր։ Առաջին ռաունդից հետո Մարգարյանի ունքի վնասվածքի պատճառով մրցավարները թույլ չտվեցին շարունակել պայքարը և հաղթանակը շնորհեցին կուբացուն, տեցեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմտեն։

Իգելսիասը տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ:

Վլադիմիրը 1/16 եզրափակչում հաղթահարել էր Ֆիջիի բռնցքամարտիկ Հիլ Ուինսթոնի արգելքը:

Սա առաջին Օլիմպիական խաղերն են, որոնց ընթացում բռնցքամարտիկները սաղավարտներ չեն կրում: Նման որոշում կայացվել էր մարզաձևն ավելի դիտարժան դարձնելու համար:

Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` Վլադիմիր Մարգարյանը պատրաստ էր հավասարի պես մենամարտելու Օլիմպիական չեմպիոնի հետ։

«Մարգարյանը շատ լավ էր տրամադրված, իր համար կարևոր չէր, թե մրցակիցն ով է` Օլիմպիական չեմպիոն կամ մեկ այլ մարզիկ։ Միայն թե վնասվածքը, որը ստացել էր առաջին մենամարտի ժամանակ, չհասցրեց վերականգնվել ։ Մենք հավասարի պես սկսեցինք մենամարտը։ Բացվածքը շատ մեծ էր, և անհնարին էր մենամարտը շարունակել»,-մենամարտից հետո ասել է Աղամալյանը։

Մարգարյանի կարծիքովʼ ինքը պատրաստ էր Օլիմպիական չեմպիոնի դեմ մենամարտին։

«Ինքնազգացողությունս լավ է, սակայն ինձ վատ եմ զգում, որ մենամարտը սխալ ընթացք ստացավ։ Մրցակիցս այդքան էլ զորեղ չէր, թեպետ Օլիմպիական չեմպիոն էր։ Ես անգամ չէի էլ մտածում, թե Օլիմպիական չեմպիոնի հետ էի մենամարտում։ Ես պատրաստ էի մինչև վերջ մենամարտելու։ Վնասվածքը ստացել էի առաջին մենամարտի ժամանակ, և հնարավոր չէր վերքը փակել երկու օրում»,- շեշտել է Մարգարյանը։

Օգոստոսի 10-ին՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրն առաջինը պայքարի մեջ մտավ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը։ Ռիոյի կենտրոնական համալիրում տեղավորված բռնցքամարտի դահլիճում կայացած մենամարտում Ավագյանն ուժերը չափեց Ճապոնիայի ներկայացուցիչ Արաշի Մորիսակայի հետ։ Միավորի 2-1 հաշվով հաղթեց Ավագյանը։

Ավագյանի հաջորդ մրցակիցը իռլանդացի Միշել Կոնլանն է, իսկ մենամարտը կկայանա օգոստոսի 14-ին:

Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ, գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում գերազանցեց Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոնին։ Երեք ռաունդների արդյունքում` Բաչկովը հաղթեց մրցակցին` 2-1 հաշվով։

Բաչկովի հաջորդ մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Հու Քիանխուն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---