Թաիլանդում պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան (թարմացված)

Թաիլանդում պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան (թարմացված)

PanARMENIAN.Net - Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն:

Օգոստոսի 11-12-ին Թաիլանդի հայտնի հանգստավայրերում տեղի ունեցած պայթյուններից զոհվել է 4 մարդ, 35-ը՝ վիրավորվել, գրում է ՏԱՍՍ-ը։

Ընդհանուր առմամբ, երկու օրում 5 տարբեր վայրերում 14 պայթյուն է որոտացել հյուրանոցների և ոստիկանական բաժանմունքների մոտ։

Ոստիկանությունը հայտնել է, որ Թաիլանում տեղի ունեցած պայթյունները միջազգային ահաբեկչության հետ կապ չունեն: Ավելի ուշ, հարցաքննելու նպատակով երկու մարդ է բերման ենթարկվել,Reuters-ին հղումով գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---