Ռուսաստանի նախագահը պարգեւատրել է Ա-320 ինքնաթիռի որոնման եւ բարձրացման աշխատանքների մասնակիցներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել անցած տարվա մայիսին Սոչիի մերձակայքում կործանված հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի որոնման եւ բարձրացման գործողության մասնակիցներին պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Ինչպես ասվում է Կրեմլի կայքում զետեղված ՌԴ նախագահի հրամանագրում, «վթարի ենթարկված ինքնաթիռի որոնման եւ բարձրացման գործողության անցկացման ժամանակ դրսեւորած բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հմուտ գործողությունների համար առաջին կարգի կապիտան Անդրեյ Մամոնովը պարգեւատրվել է Պատվո շքանշանով: «Հայրենիքի առջեւ ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են Ծովային եւ գետային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Դավիդենկոն, Սոչի նավահանգստի կապիտան Վլադիմիր Դերկունովը, Նովոռոսիյսկ նավահանգստի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Երիգինը եւ Վթարային փրկարարական, նավերի բարձրացման եւ ստորջրյա փրկարարական աշխատանքների Նովոռոսիյսկի վարչության տնօրեն Անդրեյ Խաուստովը»: Հիշեցնենք, որ Ա-320 ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան-Սոչի չվերթը, կործանվեց եւ ընկավ Սեւ ծովը 2006 թվականի մայիսի լույս 3-ի գիշերը Ադլերին մոտենալիս: Վթարի արդյունքում զոհվեց 113 մարդ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---