Արոնյանը պարտվել է Sinquefield-cup 6-րդ տուրում12 օգոստոսի 2016 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Սենտ Լուիս քաղաքում օգոստոսի 11-ին տեղի ունեցան Սինգֆիլդի գավաթի (Sinquefield-cup) 6-րդ տուրի հանդիպումները, որում 2-րդ հորիզոնականում ընթացող Ուեսլի Սոն հաղթեց մրցաշարի առաջատար Վեսելին Թոփալովին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտություն կրեց Մաքսիմ Վաշիե-Լագրավից: Այս տուրը հաղթական էր Դին Լիժենի համար. չինացին ուժեղ գտնվեց Պյոտր Սվիդլերից, իսկ Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա և Անիշ Գիրի-Վիշվանաթան Անանդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Օգոստոսի 12-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Անանդը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |