Հալեպում վիրավորված Սարգիս Կույումջյանը մահացել է

Հալեպում վիրավորված Սարգիս Կույումջյանը մահացել է

PanARMENIAN.Net - Հալեպում օրեր առաջ վիրավորված Սարգիս Կույումջյանը Հալեպի ալ Ռազի հիվանդանոցում մահացել է:

Նրա հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին Սբ Աստվածածին եկեղեցում, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» օրեթերթի ֆեյսբուքյան էջը:

Հուլիսի 16-ին հայտնի է դարձել, որ Հալեպում Գրիգոր Մինասյան անունով պատանի է զոհվել:Մինասյանը զոհվել է իր բնակարանում՝ դրսում ահաբեկիչների կրակոցներից: Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ էին: Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները:

«Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---