EAFJD. Հայոց ցեղասպանության հեռացումը ցեղասպանության հերքման քրեականացման մասին օրենքից խայտառակություն է

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Ֆեդերացիան (EAFJD) կոչ է արել ԵՄ երկրների արդարադատության նախարարներին չընկնել Թուրքիայի ազդեցության տակ, որն ուղղված է Հայոց ցեղասպանության մասին կետի հեռացմանը ցեղասպանության հերքման քրեականացման մասին եվրոպական օրինագծից: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են EAFJD-ում, Ֆեդերացիան ուղերձ է հղել Եվրամիությունում նախագահող Գերմանիային, որում ընդգծվում է «այս հարցին Թուրքիայի խառնվելու անբարոյականությունն ու անթույլատրելիությունը»: Ուղերձում նաեւ կոչ կա եվրոպացի քաղաքական գործիչներին` «թույլ չտալ, որպեսզի ցեղասպանության հակված ատելության գաղափարախոսությունը ոչնչացնի մեր կողմից ստեղծված ամեն բան»:



Ըստ ԶԼՄ-ների, Անկարան ճնշում է գործադրել ԵՄ մի շարք երկրների, մասնավորապես Գերմանիայի վրա, որպեսզի խուսափի «ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի» մասին օրինագծի ընդունումից, որը կխոչընդոտի Եվրոպայում հերքման քաղաքականության իրագործմանը: Այնուամենայնիվ, փաստաթղթում չի հիշատակվում Հայոց ցեղասպանությունը, հակառակ դեպքում Եվրոպայի խորհրդի որոշ դիվանագետներ, կատարելով Թուրքիայի ցանկությունը, կպահանջեին, որպեսզի այդ կետը հեռացվեր: «Փաստորեն, այդ կարծիքն առաջացել է իրավաբանական տեքստի երկիմաստության նկատմամբ նախապաշարմունքից, որը սկզբնապես բոլոր եվրոպացի քաղաքացիներին պաշտպանելու նպատակ ուներ: Սակայն, դա ԵՄ-ի համար ստորացում կլիներ, որը, պաշտպանելով Անկարայի քաղաքականությունը, հայկական ծագում ունեցող հայերին երկրորդ կարգի մարդ է ճանաչում, որպեսզի նրանք այդ օրենքով պաշտպանված չլինեն»,- հայտարարել է EAFJD-ի գործադիր տնօրեն Լորեն Լեյլեքյանը: Ֆեդերացիան նաեւ հիշեցնում է, որ թուրքերը մի շարք ցույցեր են կազմակերպել եվրոպական երկրներում հայերի նկատմամբ ատելության սերմանման նպատակով` Հայոց ցեղասպանության ժխտման միջոցով: Ոստիկանության ջանքերի շնորհիվ, այդ ցույցերը հակահայական բռնությունների չհանգեցրին:



«Անկարայի հիմնական նպատակը ինչպես Եվրոպայում, այնպես էլ Թուրքիայում հետեւյալն է. բոլոր մարդիկ, բացի հայերից, հավասար են իրենց իրավունքներում: Եվրոպան պետք է անկոտրում լինի եւ պաշտպանի մեր օրենսդրությունը ժխտողականության վրա հիմնված ատելությունից»,- նշել է Լեյլեքյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---