Արարատ Խանդոյանի կալանքի վերացման պահանջով վերաքննիչ բողոքը մերժվել է

Արարատ Խանդոյանի կալանքի վերացման պահանջով վերաքննիչ բողոքը մերժվել է

PanARMENIAN.Net - Վարչական քրեական դատարանը մերժեց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ ազատամարտիկ Արարատ Խանդոյանի կալանքի վերացման մասին վերաքննիչ բողոքի քննությունը:

«Դատարանը կայացրեց հերթական քաղաքական որոշումը: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայաստանյան դատարանները ինքնուրույն որոշում չեն կարող կայացնել»,- ասել է Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը, գրում է Aysor.am-ը:

Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---