Հուլիսյան դեպքերից հետո հինանդանոցում մնում է 4 տուժած12 օգոստոսի 2016 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով տուժածներից օգոստոսի 12-ի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 4-ը։ Վերակենդանացման բաժանմունքում է նրանցից մեկը` հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանը, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։ Օգոստոսի 7-ին նրան թիվ 1 համալսարանական կլինիկայից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, քանի որ պոլիօրգանային անբավարարության հետևանքով հեմոդիալիզի անհրաժեշտություն էր առաջացել։ Օգոստոսի 11-ին կազմակերպված հերթական կոնսիլիումի ժամանակ առաջատար մասնագետները քննարկեցին հիվանդի բուժման ռազմավարությունը։ Որոշվեց, որ այս պահին վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա։ Զինյալ խմբի անդամին օգոստոսի 12-ին «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժումը շարունակում են մեկական տուժածներ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |