Մոսկվայում սափրագլուխները կասկածվում են հայի և ղրղզի սպանության մեջ

Մոսկվայում սափրագլուխները կասկածվում են հայի և ղրղզի սպանության մեջ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին՝ առավոտյան ժամը 05:00-ի ժամանակահատվածում Մոսկվայի «Րյազանսկի պրոսպեկտ» մետրոյի մերձակայքում հայ և ղրղզ են սպանվել:

Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, սպանությունում կասկածում են ռուսական արմատական երիտասարդական խմբավորումների անդամներին՝ սափրագլուխներին: Ըստ աղբյուրի, 3 հարբած երիտասարդ անցնում էին գարեջրի կրպակի մոտով, որի տերը՝ 69-ամյա Լևոն Քամալյանը, դուրս էր եկել մաքուր օդ շնչելու:

Երիտասարդները մանր առիթով գժտվել են Քամալյանի հետ, այնուհետև նրանցից մեկը դանակով սրտին է հարվածել: Քամալյանը տեղում մահացել է:

Երկրորդ զոհը 36-ամյա ղրղզ Նուրիկ Մունդուզովն է, որին ևս սպանել են սրտին դանակի հարվածով:

Ազգային հողի վրա հանցագործությունները ՌԴ-ում վերջին շրջանում էականորեն նվազել են. ըստ «Սովա» կենտրոնի, ՀՀ քաղաքացիների ազգայնականները չէին սպանել 2011-ից: 2007-2011 թվականներին ՌԴ-ում ազգային ատելության պատճառով սպանվել էր 19 ՀՀ քաղաքացի: 2015-ին ռասայական հողի վրա ՌԴ-ում սպանվել է 9 մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---