Կոլորադոյի կոնգրեսականները պաշտպանում են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - Կոլորադո նահանգի կոնգրեսականները միաձայն պաշտպանում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւը, հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA): Կոնգրեսական Մարկ Ուդալը Կոլորդո նահանգից առաջին օրենսդիրն էր, ով հանդես եկավ բանաձեւի օգտին: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Կոլորադոյում նահանգի օրենսդիր եւ տեղական ինքնավարության մարմինների մակարդակով: Եւ Կոլորադոյի նահանգապետ Բիլ Րիտենը եւ Դենվերի քաղաքագլուխ Ջոն Հիքենլուպերը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նահանգի Սենատը բանաձեւ է ընդունել, ըստ որի «2007 եւ հաջորդ տարիների ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---