ՄԻՊ-ի ներկայացուցիչների չհայտարարված այցերը՝ ՔԿՀ-ներ13 օգոստոսի 2016 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «ԵրևանԿենտրոն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Այցի շրջանակում տեղի են ունեցել առանձնազրույցներ քրեակատարողական հիմնարկներում պահվող Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Արթուր Սարգսյանի, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիմումով՝ Տիգրան Մարգարյանի, ինչպես նաև ազատությունից զրկված մի շարք այլ անձանց հետ: Չհայտարարված այցելությունների շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթեր, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը: «Առանձնազրույցների և ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ արդարադատության նախարարություն և քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Այսուհետ ևս, քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման մյուս վայրեր իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ», - ասվում է ՄԻՊ հայտարարությունում: Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացվող մշտադիտարկումների շրջանակում օգոստոսի 9-ին այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի են ունեցել առանձնազրույցներ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Գագիկ Իրիցյանի և Մհեր Մազմանյանի հետ, ինչպես նաև ուսումնասիրվել են «Սասնա ծռերից» Արայիկ և Արարատ Խանդոյանների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Կարդացեք նաև՝ Սանասարյան. ՔԿՀ-ում բարեխիղճ ու քաղաքակիրթ վերաբերմունք է իմ հանդեպ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |