Ադրբեջանում կալանավորել են ընդդիմադիր գործչի. 2 հոդվածով է մեղադրվում13 օգոստոսի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ի ուշ երեկոյան Ադրբեջանում ձերբակալվել է «Հանրապետական այլընտրանք» (ReAl) հասարակական շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին: Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 4 ամիս ժամկետով կալանքը։ Ջաֆարլիի փաստաբան Ջավադ Ջավադովը հայտնել է, որ հայտնի տնտեսագետ, հասարակական գործիչ Ջաֆարլիի ձերբակալության պատճառը վերջինիս հասարակական-քաղաքական գործունեությունն է, ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը: Ջաֆարլիին ներկայացվել են «ապօրինի ձեռնարկատիրություն» և «ծառայողական դիրքի չարաշահում, որը հանգեցրել է լուրջ հետևանքների, կամ ունեցել է ընտրությունների արդյունքների կամ հանրաքվեի վրա ազդելու նպատակ» հոդվածներով մեղադրանքներ: Թե այս մեղադրանքների հիման վրա կոնկրետ ինչ գործողություններ են իրականացվել՝ դեռ հայտնի չէ: Ըստ փաստաբանի՝ նրա կալանքի համար որևէ իրավական հիմք չկա: Իր հերթին, իրավաբան Ալեսքեր Մամեդլին նշել է, որ միանգամից 4 ամսով կալանք կիրառվում է ծանր հանցագործություններ իրականացնելու դեպքում՝ ընդգծելով, որ նմանատիպ միջոցներ կիրառվել են նաև լրագրող Խադիջա Իսմայիլովայի, իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի և «Ոչ կառավարական կազմակերպությունների գործի» շրջանակներոմ այլ անձանց նկատմամբ: Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |