15 օգոստոսի 2016 - 10:47 AMT
Քրդերը Մոսուլի մոտակայքում վեց գյուղ են ազատագրել

Իրաքի քրդական զինուժը Մոսուլի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված վեց գյուղ է ազատագրել։

Քուրդիստանի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ավելի քան 50 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել և որ գործողության ընթացքում օդային հարվածներով իրենց օգնել է Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող կոալիցիան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մոսուլը Իրաքի ամենամեծ հյուսիսային քաղաքն է և «Իսլամական պետության» վերահսկողության տակ է անցել երեք տարի առաջ: