Սիրիայի բանակը հետ է մղել ահաբեկիչների գրոհը Հալեպում15 օգոստոսի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական բանակի մարտիկները և աշխարհազորայինների ջոկատները հետ են մղել ահաբեկիչների գրոհները Հալեպի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևմուտքում: Այդ մասին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը: «Մարտերը սկսվել են օգոստոսի 14-ին: Բանակին հաջողվել է հետ մղել ահաբեկիչներին Ջամայաթ ազ Զահրա շրջանում և նրանց գրոհը հարավ-արևմուտքում` ցեմենտի գործարանի մոտ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ աղբյուրի, միայն հյուսիս-արևմուտքում սպանվել է 35-50 ահաբեկիչ: Գրոհայինները նահանջել են Քաֆր Համրա և Հան Թուման ավանի ուղղությամբ: Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը: Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |