19 ապրիլի 2007 - 20:41 AMT
Լեո Պլատվոետը լորդ Ռասել Ջոնսթոնի հետ հունիսին կայցելի Ղարաբաղ
Հարավային Կովկասում անհայտ կորածների հարցով զեկույցի նախապատրաստությունը ժամանակավորապես դադարեցվել է: Այդ մասին հայտնել է Հարավային Կովկասում անհայտ կորածների եւ գերիների հարցով ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոետը: «Դա կապված է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք կանցնեն հաջորդ ամիս: Արդյոք զեկուցումը կներկայացվի ԵԽԽՎ ամառային նստաշարջանին, հայտնի կդառնա կոմիտեի նիստին Բելգրադում մայիսի 25-ին: Եթե կոմիտեն ընդունի զեկուցումը, ապա այն կներկայացվի քննարկման ԵԽԽՎ հունիսյան նիստին»,- նշել է Պլատվոետը:

Նա նաեւ հայտնել է, որ ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի կազմում եւ հունիսին կայցելի տարածաշրջան: «Գուցե, հունիսին լորդ Ռասել Ջոնսթոնի հետ ես լինեմ Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում: Սակայն դեռ չեմ կարող հայտնել առաքելության կազմը, որը կայցելի տարածաշրջան»,- ասել է նա, հայտնում է ԱՊԱ-ն: