Ավելի քան 100 անվճար տեղ է հատկացվել զորացրված դիմորդներին՝ մագիստրատուրա ընդունվելու համար15 օգոստոսի 2016 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Բանակից զորացրված դիմորդների արտոնությունը տրվում է մագիստրոսական կրթական ծրագիր ընդունվելու ժամանակ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Կրթության և գիտության նախարարության բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը՝ նշելով, որ հեռակա ուսուցման քննությունները սկսվելու են սեպտեմբերի 27-ից և ամփոփվելու են մեկ ամսվա ընթացքում: «Բանակից զորացրված դիմորդների արտոնությունը տրվում է մագիստրոսական կրթական ծրագիր ընդունվելու ժամանակ: Խոսքն անվճար մագիստրոսական տեղեր հատկացնելու մասին է: Հարյուրից ավելի տեղեր են հատկացվել զորացրված դիմորդներին՝ ուսումն անվճար հիմունքներով շարունակելու համար: Մագիստրատուրայի առկա բաժինների համար դիմումների ժամկետն ավարտվում է օգոստոսի 26-ին», - ասել է Մելիքյանը: Ինչ վերաբերում է մարտական հերթափոխում ծառայածներին և ապրիլյան պատերազմի մասնակիցներին, նա հավելել է, որ կկիրառվեն զեղչեր այդ ուսանողների համար. «Դա վերաբերվում է պետական բուհերին, մասնավոր բուրհերը զեղչեր իրականացնում են իրենց որոշումով, իրենց միջոցների հաշվին»: Հուլիսի 13-ին նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները և ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները՝ ընդհանուր թվով՝ 27, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած 23 և մանկուց հաշմանդամություն և 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 40 դիմորդ վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորի անվճար հիմունքներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |