ՌԴ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի հարցը15 օգոստոսի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով Բաքվում է: Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ, հայտնել է «Ռոսիա 24»-ը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարների քննարկումների հիմնական թեման է եղել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, հայտնում է Haqqin.az-ը: Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա ասել էր, որ ՌԴ և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները շատ բան ունեն քննարկելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: «Ինչ վերաբերում է երկու երկրների պաշտպանության նախարարների առջև ծառացած խնդիրրներին, ապա կաշխատենք անդրադառնալ այն ամենին, ինչի մասին դուք պայմանավորվել եք ՌԴ նախագահի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասով»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է, որ կողմերը «քննարկելու շատ բան ունեն»: «Քննարկելու շատ բան կա նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է. որ ՌԴ ՊՆ-ն երախտապարտ է ադրբեջանցի գործընկերներին Բանակային միջազգային խաղերին մասնակցելու համար, որտեղ, ըստ ռուս մասնագետների գնահատականների, ադրբեջանական թիմը «բավականին լավ հանդես եկավ»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |