Թուրքական Չինարում ականապատ մեքենա է պայթել. Կան զոհեր15 օգոստոսի 2016 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր գավառի Չինար քաղաքում պայթյուն է որոտացել. 3 մարդ զոհվել է, կան վիրավորվեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին Dogan գործակալության վրա հղումով: Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13:10-ին` տրանսպորտի երթևեկության վարչության հարևանությամբ: Զոհվել է 2 սպա և 1 քաղաքացիական անձ, հայտնում է ՌԲԿ-ն: Hürriyet-ն ականտեսների վրա հղումով գրում է մեծաթիվ տուժածների մասին: Ըստ նախնական տվյալների, պայթել է ականապտ մեքենան: Ըստ Haberturk-ի, պայթյունի հետևում հավանաբար Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններն են կանգնած: Օգոստոսի 10-ին 5 թուրք զինվոր սպանվեց և 8-ը վիրավորվեց Թուրքիայի հարավ-արևելքում: Գրոհայինները պայթեցրել էին ականապատ մեքենան Շիրնաք գավառի Ուլուդերե շրջանում: 2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 600 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |