ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը հուղարկավորվել է15 օգոստոսի 2016 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին ծանր վիրավորվելու հետևանքով մահացած ոստիկանության 45-ամյա ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը։ Ոստիկանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այլոք, գրում է Tert.am-ը։ Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ.նոյեմբերին։ Ունի մեկ որդի՝ 6 տարեկան։ Ոստիկանության ավագ ենթասպան ծանր վիրավորում ստանալուց հետո ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել: Մկրտչյանը հիվանդանոց էր տեղափոխվել ստոծանու, կրծքավանդակի, լյարդի, աղիների վնասմամբ: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Հուլիսյան դեպքերի ժամանակ զոհվել էր ոստիկանության ևս երկու սպա՝ գնդապետ Արթուր Վանոյանը, ով սպանվել էր հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, և Յուրի Տեփանոսյանը, ով մահացել էր, ոստիկանության վարկածով, ՊՊԾ գնդից դիպուկահարի արձակած կրակոցից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը |