Շախմատիստ Մելքումյանը` Ռիգայի տեխնիկական համալսարանի բաց մրցաշարի 2-րդ մրցանակակիր15 օգոստոսի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Լատվիայում ավարտվեց Ռիգայի Տեխնիկական Համալսարանի բաց մրցաշարը, որին մասնակցում էին 31 երկրի 202 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Մասնակիցներից 17-ը կրում էին գրոսմայստերի, իսկ 45-ը միջազգային վարպետի կոչում: Հրանտ Մելքումյանը ինը հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-5-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Մարտին Կրավցիվը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 6, իսկ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը 5.5-ական միավոր: Հայ շախմատիստ, 2008-ից՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ծնվել է 1989-ի ապրիլի 30-ին, Երևանում: 2014-ին Կանբերայում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը, 2014-ի Լատվիայի օպեն մրցաշարի հաղթող է: Ավստրիայի Գրաց քաղաքում շախմատի Casino Open 2014 միջազգային մրցաշարում հաղթող է ճանաչվել: 2015-ի ռապիդի Եվրոպայի փոխչեմպիոն է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |