Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Կոսովոյի խնդրի շուրջ ծավալվող իրավիճակի զարգացմանը

PanARMENIAN.Net - Սեւծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ: Սերբիայի նախագահը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեց իր երկրի դիրքորոշումը Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ: Իր հերթին, Վարդան Օսկանյանը պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման մասին եւ ընդգծել է, որ Հայաստանը ուշիուշով հետեւում է Կոսովոյի շուրջ զարգացումներին:



Հանդիպման ընթացքում կողմերը նշել են հայ եւ սերբ ժողովուրդների սերտ պատմական եւ մշակութային կապերի մասին: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում համատեղ գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---