Օհայոն դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած քառասուներորդ նահանգը20 ապրիլի 2007 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին ամրիկյան Օհայո նահանգի նահանգապետ Թեդ Ստրիկլանդն ստորագրել է հրամանագիր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբում (ANCA), Օհայոն դարձել է Հայոց ցեղասպանույունը ճանաչած քառասուներորդ նահանգը: Նահանգապետի կողմից ստորագրված փաստաթուղթը կոչ է անում նահանգի բնակիչներին «հարգել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` ճանաչելով տարահանման ենթարկված գրեթե 2 միլիոն հայերի տառապանքը»: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների խախտման, էթնիկ մաքրումների եւ ցեղասպանությունների վրա: Մեկնաբանելով հրամանագրի ստորագրումը` Թեդ Ստրիկլանդը հայտարարեց. «Մենք ապրիլի 24-ը հռչակել ենք այն մարդկանց հիշատակի օր, ովքեր տուժել են Հայոց ցեղասպանության արդյունքում 92 տարի առաջ: Ես միանում եմ Օհայոյի բնակիչներին ամբողջ աշխարհում մարդու իրավունքների եւ ադրարության հարգման մեր պարտավորությունների կատարման հարցում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |