Օհանյան-Շոյգու հանդիպում. Գործակցության համաձայնագիր է ստորագրվել16 օգոստոսի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։ Դրա ընթացքում քննարկվեցին ռազմական գործակցության բազմակողմանի հարցեր, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Օհանյանն իր հավանությունն է հայտնել ՌԴ հումանիտար ջանքերին, որոնք ուղղված են օգնելու Սիրիայի ժողովրդին: Հանդիպման ավարտին ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները համաձայնագիր են ստորագրել փոխգործակցության մասին ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի բացահայտման և գնահատման ոլորտում: Երկկողմանի հանդիպմանը ներկա էին երկու պետության պաշտպանական գերատեսչությունների փոխնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Օգոստոսի 15-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով Բաքվում էր: Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: Նախարարների քննարկումների հիմնական թեման է եղել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա ասել էր, որ ՌԴ և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները շատ բան ունեն քննարկելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Օգոստոսի 15-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Ղրղզական հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի, Բելառուսի հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Անդրեյ Ռայկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունները: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |