Նենսի Փելոսին նորից հրաժարվել է ընդունել Հայոց ցեղասպանության բանաձեւի դեմ «պայքարող» թուրքերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հերթական անգամ հրաժարվել է ընդունել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության անդամներին, որոնք Վաշինգտոն էին ժամանել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը կանխելու նպատակով: Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը ցավով է արձանագրում այս փաստը եւ նշում, որ Փելոսին այցելություն է կատարել Սիրիա, որը «ահաբեկչական կազմակերպությունների ապաստան հանդիսացող» երկիր է եւ հանդիպել է նախագահ Բաշար Ասադի հետ, սակայն մերժել է հանդիպել «ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի կեսդարյա դաշնակից Թուրքիայի կառավարության եւ հասարակության ներկայացուցիչների հետ», հաղորդում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---