Ռիո-2016. Ըմբիշներ Ալեքսանյանը և Հարությունյանը դուրս են եկել 1/4-րդ եզրափակիչ

Ռիո-2016. Ըմբիշներ  Ալեքսանյանը և Հարությունյանը դուրս են եկել 1/4-րդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մրցման առաջին գոտեմարտում:

Հայ ըմբիշը 98 կգ քաշայինների 1/8 եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին, գրում է Armsport.am-ը:

1/4-րդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումինիա) - Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) զույգի հաղթողը:

Իսկ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ եգիպտացի Սալեմ Կակի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հարությունյանի մրցակիցը կլինի Յու Հանսու (Հարավային Կորեա) - Տոմաշ Լորինց (Հունգարիա) գոտեմարտի հաղթողը, հայտնում է Sputnik Արմենիան:

Խաղերում ռեկորդային թվով մարզիկներ են ներկայացնում Հայաստանը՝ 33 հոգի 8 մարզաձևում, սակայն առաջին մեդալը Հայաստանը նվաճեց միայն օգոստոսի 15-ին՝ Օլիմպիադային 10-րդ օրը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---