Ըմբիշներ Հարությունյանը և Ալեքսանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Ըմբիշներ   Հարությունյանը և Ալեքսանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Ռիո դը Ժանեյրոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը քառորդ եզրափակչի մենամարտն անցկացրել է Հարավային Կորեան ներկայացնող Հանսու Ռյուի հետ:

Հարությունյանը 2:1 հաշվով հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին, գրում է Armsport.am-ը:

Կիսաեզրափակչում մեր մարզիկը կմրցի ադրբեջանցի Ռասուլ Չունաևի հետ:

Ավելի վաղ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ եգիպտացի Սալեմ Կակի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակչում աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել ռումինացի Ալեքսուս Ցիուրարիուի նկատմամբ՝ 8:0 հաշվով:

Եզրափակչի ուղեգրի համար Ալեքսանյանը կմրցի թուրք Չենկ Իլդեմի հետ:

Հայ ըմբիշը 98 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինինին:

Խաղերում ռեկորդային թվով մարզիկներ են ներկայացնում Հայաստանը՝ 33 հոգի 8 մարզաձևում, սակայն առաջին մեդալը Հայաստանը նվաճեց միայն օգոստոսի 15-ին՝ Օլիմպիադային 10-րդ օրը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---