Ալեքսանյանը ջախջախել է թուրք ըմբիշին, ապահովելով Հայաստանի երրորդ մեդալը

Ալեքսանյանը ջախջախել է թուրք ըմբիշին, ապահովելով Հայաստանի երրորդ մեդալը

PanARMENIAN.Net - Ռիոյում անցկացվող օլիմպիադայում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթել է թուրք ըմբիշ Չենք Իլդեմին:

98 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանյանը հաղթել է 9-0 հաշվով ու դուրս եկել եզրափակիչ, փաստացի երաշխավորելով Հայաստանի երրորդ մեդալն ընթացիկ օլիմպիադային:

Ավելի վաղ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաևին, ևս դուրս գալով եզրափակիչ:

Ալեքսանյանի մրցակիցն է կուբացի Լուբո Կաբրերան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---