Հայաստանի 4-րդ մեդալն Օլիմպիադայում. Գոռ Մինասյանը` փոխչեմպիոն

Հայաստանի 4-րդ մեդալն Օլիմպիադայում. Գոռ Մինասյանը` փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Ռիոյի 2016թ-ի Օլիմպիական խաղերում Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացրին Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Գոռը երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, հայտնում է Tert.am-ը:

Նույն օրը ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եզրափակչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով: Ալեքսանյանի մրցակիցն էր կուբացի Լուգո Կաբրերան:

Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը:

Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանի համար արծաթ նվաճեց` պարտվելով սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---