ԼՂՀ կառավարությունը ներկայացրել է հատուկ հաշվեհամարի միջոցներով կատարված աշխատանքները17 օգոստոսի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 13-14-ը կազմակերպվել է ՀՀ և ԱՀ հասարակական-քաղաքական մի խումբ գործիչների շրջայց առաջնագիծ, որի ժամանակ նրանց են ներկայացվել կառավարության հատուկ հաշվեհամարի և բարեգործական այլ ծրագրերի միջոցներով կատարված աշխատանքները: Խմբի անդամները ծանոթացել են, մասնավորապես, ինժեներական նոր կառույցների, կառուցվող ջրագծերի, դիտարկման ու էներգամատակարարման արդի տեխնոլոգիաների, ինչպես նաև բանակի մարտունակության աստիճանի և դիրքապահների անվտանգության ու կենցաղային պայմանների բարելավմանը միտված այլ աշխատանքների հետ, ասվում է ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ: Կառավարությունը նպատակ ուներ սույն շրջայցով կատարված գաղտնի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել հասարակությանը՝ նրանց կողմից վստահություն վայելող գործիչների միջոցով: Ծրագիրը շարունակական է լինելու, և կառավարությունը պարբերաբար կկազմակերպի նմանատիպ ձևաչափով հաշվետվություններ: Հանգանակությունը շարունակվում է, և ովքեր ցանկանում են ներդրում ունենալ բանակի մարտունակության բարձրացման գործում, կարող են նվիրատվություն կատարել նաև առցանց ճանապարհով: Արցախի Հանրապետության կառավարությունը հատուկ հաշվեհամար է բացել, որտեղ կուտակված ամբողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Նշված հատուկ հաշվեհամարին հնարավոր է գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան: Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝ Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան, SWIFT` ARTSAM22, Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հաշվեհամարները՝ ՀՀ դրամ՝ 22300612211100, ԱՄՆ դոլար՝ 22300110153200, Եվրո՝ 22300200153300, ՌԴ ռուբլի՝ 22300400153100: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |