Հզոր պայթյուն Վանում. 3 զոհ կա, ավելի քան 70 վիրավոր

Հզոր պայթյուն Վանում. 3 զոհ կա, ավելի քան 70 վիրավոր

PanARMENIAN.Net - 3 մարդ է զոհվել և ավելի քան 70-ը վիրավորվել Թուրքիայի Վան գավառում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ականապատ մեքենան պայթել է Իրանի հետ սահմանից ոչ հեռու: Գրոհի թիրախը ոստիկանության բաժանմունքն էր:

«71 տուժածի վիճակը ծանր է, նրանցից 17-ը ոստիկան է»,-ասել է իշխող ԱԶԿ կուսակցության ղեկավարը Վանում Զահիրա Սողանդը, հայտնել է Anadolu գործակալությունը: Ըստ պաշտոնյայի, պայթյունի հետևանքով մեկ երեխա է զոհվել:

Տեղական իշխանությունները կարծում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստները:

Օգոստոսի 1-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի համանուն քաղաքի օդանավակայան տանող ճանապարհին պայթել է «Քուրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) զինյալների կողմից ռումբերով բեռնված մեքենա: Պայթյունի հետևանքով սպանվել է 6 ոստիկան, 3 հոգի էլ վիրավորվել է:

Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---