Ռիոյում ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ռիոյում ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել հավաքականի համար` դուրս գալով ամառային օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ, հայտնում է Sputnik-Արմենիան:

Քառորդ եզրափակչում Ալոյնաը, որը հանդես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում, հաղթել է կոլումբացի Սեյբեր Ավիլային: Բոլոր մրցավարները նախապատվությունը տվել են ՌԴ-ն ներկայացնող մարզիկին` 3-0 (29:28, 29:28, 29:28):

Եզրափակիչ դուրս գալու համար Ալոյանը պայքարելու է չինացի Հու Ցզյանգուանի և կուբացի Յոսվանի Վեյթիայի մենամարտում հաղթողի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---