Մերկել. Փախստականներն ահաբեկչություն տարածող չեն

Մերկել. Փախստականներն ահաբեկչություն տարածող չեն

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ փախստակնները չէին կարող իրենց հետ ԳՀԴ ահաբեկչություն բերել, հայտնում է Reuters-ը:

«Մենք պարզ հասկացրեցինք, որ իսլամը, որը գոյություն ունի և գործում է սահմանադրության հիման վրա…Գերմանիայի մաս է կազմում»,-ասել է Մերկելը, հայտնում է Lenta.ru-ն:

Մերկելը հավելել է նաև, որ շատ մարդիկ Գերմանիայից են մեկնել ծայրահեղականներին միանալու համար: «Այդ խումբն արդեն տարիներ շարունակ մտահոգում է մեզ»,-ասել է կանցլերը:

Օգոստոսի 15-ին ԳՀԴ հատուկ ծառայությունները հայտնեցին փախստականների ճամբարների միջոցով մարդկանց ԻՊ շարքերում կռվելու համար անդամագրելու հարյուրավոր դեպքերի մասին: Դրանից կես տարի առաջ հայտնի դարձավ, որ ծայրահեղականները կարող էին Գերմանիա գալ փախստականների տեսքով:

2016-ի մայիսին Եվրահանձնաժողովն առաջարկեց չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի համար: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, ԵՀ նախաձեռնությամբ այդ հարցը հունիսի սկզբին հետաձգվեց: Դրան նախորդեց ԵՄ և Թուրքիայի գործարքը ֆինանսական աջակցության ավելացման մասին: Անկարան խնդրել է Բրյուսելից ավելացնել հատկացվող գումարը`€3միլիարդից մինչև €6մլրդ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---