Հուլիսյան դեպքերից հետո հիվանդանոցում բուժվող վերջին տուժածը դուրս է գրվել

Հուլիսյան դեպքերից հետո հիվանդանոցում բուժվող վերջին տուժածը դուրս է գրվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ի երեկոյան «Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել հուլիսի 17-ից սկսված իրադարձություննների հետևանքով հիվանդանոցային բուժում ստացող վերջին տուժածը։ Այդ մասին տեղեկացրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Օգոստոսի 12-ին հայտարարվել էր, որ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ տուժած 4 քաղաքացի:

Հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ոստիկանությունը հավաքների ժամանակ կիրառել էր հատուկ միջոցներ, տուժել էր շուրջ 60 քաղաքացի. նրանք ստացել էին բեկորային վնասվածքներ, տարբեր աստիճանի այրվածքներ:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել: Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---