Իրաքում Հալդիայի ազատագրման ժամանակ ԻՊ 700 ահաբեկիչ է սպանվել

Իրաքում Հալդիայի ազատագրման ժամանակ ԻՊ 700 ահաբեկիչ է սպանվել

PanARMENIAN.Net - Իրաքում «Իսլամական պետության» առնվազն 700 գրոհային է ոչնչացվել Հալդիա շրջանի ազատագրման ժամանակ, որը գտնվում է 2015-ին ազատագրված Ռամադի քաղաքից ոչ հեռու: «Անվտանգության ուժերի կողմից ոչնչացվել է ԻՊ ավելի քան 700 գրոհային»,-ասել է Անբար գավառում օպերատիվ հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Իսմաիլ ալ Մահալավին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մարտերը շրջանում շարունակվել են 2015-ի գարնանից, իսկ ԻՊ դեմ վճռական գրոհը սկսվեց 2016-ի հուլիսի վերջում, իսկ օգոստոսի 1-ին հայտարարվել է շրջանը գրոհայիններից ազատագրելու մասին:

Ակտիվ մարտական գործողություններն Անբար գավառում ԻՊ դեմ շարունակվում են 2015-ի ամառվանից:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր տարածքի մոտ 50 տոկոսը Իրաքում, 20 տոկոսը՝ Սիրիայում: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկն ավելի վաղ հայտարարել էր, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ գլխավորած հակաջիհադական կոալիցիայի գործողությունների արդյունքում զրկվել է Իրաքում գրաված տարածքների 45%-ից: Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ համանախագահ Բրետ Մաքգերկն իր հերթին նշել է, որ ջիհադականները կորցրել են նավթով հարուստ տարածքներից շատերը: Փակվել են նաև ֆինանսավորման ուղիներից շատերը: Մաքգերկը նշել է, որ Սիրիայում դադարեցվել է առճակատումը կառավարական ուժերի և չափավոր ընդդիմության միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---