2017-ից աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի պետտվյալների շտեմարան

2017-ից աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի պետտվյալների շտեմարան

PanARMENIAN.Net - Աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Որոշումը կայացվել է կառավարության օգոստոսի 18-ի նիստում:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կսահմանվի աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, կհաստատվի նաև աշխատանքային գրքույկները ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը:

Այսպիսով՝ կապահովվի մինչև 2017թ. վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան՝ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում:

2017-ի հունվարից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն աշխատանքային գրքույկը անյլևս գործատուն չի վարելու, իսկ գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկները փոխանցվելու են լիազոր մարմնին: ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն նախատեսվում է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքի ընդունվողների համար գործատուի՝ աշխատանքային գրքույկ վարելու պարտավորությունը հանվել է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---