ՌԴ Պետդուման կվերսկսի երկխոսությունն ուկրաինական Ռադայի հետ վերջինիս կազմի փոփոխությունից հետո

ՌԴ Պետդուման կվերսկսի երկխոսությունն ուկրաինական Ռադայի հետ վերջինիս կազմի փոփոխությունից հետո

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական դումայի համագործակցությունն Ուկրաինայի Գերագույն ռադայի հետ կվերսկսվի, սակայն այն ժամանակ, երբ փոխվի ուկրաինական խորհրդարանի կազմը: Այդ մասին հայտարարել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

«Համագործակցությունն Ուկրաինայի Գերագույն ռադայի հետ անպայմասն կվերսկսվի, սակայն, չեմ կարծում, որ դա տեղի կունենա այս կազմով: Այս Ռադան ընտրվել է թմբուկների զարկերի, բղավոցների, ծայրահեղական ազգայնական հռետորաբանության ուղեկցությամբ»,-ասել է նա:

Նարիշկինը նշել է, որ այժմ Ռադայում համարժեք չեն ներկայացված բոլոր ուժերն, որ առկա են այդ երկրում: «Սակայն Գերագույն ռադայի որոշ պատգամավորների հետ մենք հիմա էլ շփումներ ունենք: Վստահ եմ, որ վաղ թե ուշ, սակայն Գերագույն ռադայի այլ կազմի դեպքում, մենք համագործակցելու ենք, աշխատելու ենք, միջխորհրդարանական երկխոսություն ենք վարելու, ինչպես վայել է երկու եվրոպական պետություններին, ՌԴ և Ուկրաինայի եղբայրական ժողովրդներին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ Պետդումայի խոսնակը նախկինում բազմիցս է հայտարարել, որ Ռուսաստանը պատրաստ է գործակցել Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ: Սակայն, ըստ նրա, դրական պատասխան Ուկրաինայի խորհրդարանից չի ստացվել:

Երկու երկրների միջխորհրդարանական երկխոսությունը դադարեցվել է 2014-ի մարտին,երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին: VIII գումարման Գերագույն ռադան ընտրվել է 2014-ի հոկտեմբերին, նրա լիազորությունների ժամկետը սպառվում է 2019-ին: Ուկրաինայի խորհրդարանի կազմում 10 քաղաքական կուսակցության ներկայացուցիչ կա և 96 անհատ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---